19 Մայիս, 2012

Բոբի Բրաունը` հուղարկավորության ցուցակից դուրս

Հրապարակված է 15 Փետրվար 2012, Լրաբեր բաժնում

Ուիթնի Հյուսթոնի հարազատները չեն ցանկանում երգչուհու հուղարկավորության ներկաների մեջ տեսնել նրա նախկին ամուսնուն` երաժիշտ Բոբի Բրաունին: Ընտանիքի նման պահվածքը հարուցել է նախկին ամուսնու վրդովմունքը: Նրան ոչ միայն չեն հրավիրել հուղարկավորությա նը, այլեւ չեն թողնում մոտենալ դստերը` 18-ամյա Բոբի Քրիստինային: Ուիթնիի մահվան լուրը լսելով` Բրաունը հետաձգել է Նեշվիլի համերգը եւ շտապ մեկնել Լոս Անջելես, որպեսզի դստեր կողքին լինի, որը նյարդային պոռթկում է ունեցել եւ երկու անգամ հիվանդանոց ընկել: Այժմ աղջիկը Լոս Անջելեսի հարազատների եւ ծանոթների խնամակալության տակ է:Բայց Բոբի Բրաունը ոչ մի կերպ չի կարողանում հանդիպել դստեր հետ եւ դրանում մեղադրում է երգչուհու մորը` Սիսի Հյուսթոնին, որն իր հանդեպ բացահայտ հակակրանք է տածում: Բրաունը հույս ունի, որ Ուիթնիի ընտանիքը □կմոռանա անցյալը եւ թույլ կտա իրենց հետ միասին□ նրան հրաժեշտ տալ: Միաժամանակ, Ուիթնիի մայրը բոլոր հիմքերն ունի փեսային ատելու համար: Նա Բոբիին մեղադրում է այն բանում, որ իր տիտղոսավոր դստեր անձնական կյանքը չստացվեց: Կռիվներ, կենցաղային բռնություն, ոստիկանության միջամտություն. այսպիսին էր նրանց ամուսնությունը: Այդ հանգամանքը մեծապես նպաստել է այդքան յուրօրինակ ձայնի տեր երգչուհու` կոկաինի, մարիխուանայի, ալկոհոլի եւ ուժեղ ազդող դեղամիջոցների նկատմամբ հակվածությանը: Երգչուհին երկու անգամ թմրամոլության դեմ հիվանդանոցային բուժում է ստացել` 2010թ. հայտարարելով, որ հաղթահարել է թմրանյութերից կախվածությունը: Երբեմնի փառքը վերադարձնելու փորձը նրան մասամբ հաջողվեց: 2009թ. I Look For You ալբոմը պլատինե կարգավիճակ ստացավ: Սակայն հաջորդ`  Good Morning America ալբոմի աջակցությանն ուղղված շրջագայությունը փաստացի ձախողվեց: Երգչուհու ձայնն այլեւս առաջվանը չէր, հանդիսատեսը հիասթափված էր:

 

 



Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԻՆՉ ԵՓԵԼ ԱՅՍՕՐ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ՉԷԻՆ ՍՊԱՍՈՒՄ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ՔԱՂՑԱԾ ՉԷԻՆ ՍՊԱՍՈՒՄ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԿԻՆԸ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԲԱՐԻ ԼՈՒՅՍ ՀԱՅԱՍՏԱՆ