19 Մայիս, 2012

Եվրոպան սիրո մեջ

Հրապարակված է 14 Փետրվար 2012, Լրաբեր բաժնում

Եվրոպայով մեկ այսօր օդում սեր է: Հին աշխարհամասը նշում է ամենագեղեցկ տոնը Սբ. Վալենտինի օրը: Այն հասել է նաև կանաչ  մայրցամաք, որտեղ օրվա խորհրդանիշը կարմիրն է: Վալենտինի օրը Սիդնեյի պատմական նավահանգստային կամրջից է սկսվել, որը օրվա ամենառոմանտիկ զույգը Կամերոնն ու Կատրինան մագլցել են այս բարձունքում ամուսնական խոստում տալու համար: Մինչ նրանք նման բարձրակարգ խոստովանություն են արել, Ավստրալիայի ամենամեծ զբոսանավը «Քուին Մարին» ժամանել է նավահանգիստ և զարմացրել մեկ այլ զույգի: Հսկա նավի վրա հսկա պաստառ է տեղադրված եղել, որի վրա գրված էր «Կամուսնանա՞ս ինձ հետ, Ջեսս»: Այսպես  Ստեֆան Լիբոնը իր ընկերուհի Ջեսս Մըգգարիթիին առաջարկել է միասին անցկացնել կյանքի մնացած մասը և անակնկալով շոկի մատնել 29-ամյա ընկերուհուն, որը միաժամանակ իր երեխայի մայրն է: Իսկ Պերուում ավելի ավանդապահ են և Վալենտինի օրը նշողները որոշել են ամուսնանալուց հետո երեխա ունենալ: Մայրաքաղաք Լիմայում միաժամանակ 564 զույգ է ամուսնացել: Իրադարձության խիստ զանգվածային լինելը չի խանգարել, որ այն անցնի բոլոր ավանդույթներով` եկեղեցական և աշխարհիկ: Նոր ամուսնացածների վրա ոչ թե վարդի թերթիկներ, այլ, ըստ պերուական ավանդույթի, բրինձ են լցրել, իսկ վալենտինցիները մի քանի րոպե շարունակ համբուրվել են: 



Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԻՆՉ ԵՓԵԼ ԱՅՍՕՐ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ՉԷԻՆ ՍՊԱՍՈՒՄ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ՔԱՂՑԱԾ ՉԷԻՆ ՍՊԱՍՈՒՄ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԿԻՆԸ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԲԱՐԻ ԼՈՒՅՍ ՀԱՅԱՍՏԱՆ