19 Մայիս, 2012

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը և խրախուսողի և խրախուսվողի դերում

Հրապարակված է 14 Փետրվար 2012, Լրաբեր բաժնում

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ապրանքային նշանը ապրիլից կտեղադրվի ՀԴՄ կտրոնների դարձերեսին: ՀԴՄ կիրառման հանրային հսկողությունը առավել խրախուսելու նպատակով, բացի ամսական խաղարկվող 15 ավտոմեքենայից, այսուհետեւ քաղաքացիները որպես պարգեւավճար կստանան նաեւ բջջային հեռախոսներ, մոդեմներ: Հունվարին կայացած ՀԴՄ կտրոնների խաղարկության հաղթողներից 15-ը ՀՀ պետեկամուտների կոմիտեից կստանան ավտոմեքենաներ, իսկ խաղարկությանը մասնակցած մյուս 300 կտրոնը ներկայացրած անձանցից 100-ը կստանան «MTS Touch» բջջային հեռախոս, 200-ը` «ՄՏՍ կոնեկտ դայմոնդ» 3G  մոդեմ եւ «ՄՏՍ կոննեկտ անսահմանափակ» հետվճարային սակագնային պլան, ամսական 0 դրամ ամսավճարով` 6 ամիս ինտերնետից օգտվելու հնարվորությամբ: Պետեկամուտների կոմիտեի Արաբկիրի տարածքային մասնաճյուղում այսօր կայացած վիճակահանության ժամանակ խրախուսական նվերները հանձնել է «ՎիվաՍԵլ-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն ՌալՖ‎ Յիրիկյանը: Շահողներից նրանք, ովքեր ներկա չեն եղել միջոցառմանը, նվերները կստանան Վիվասելի տարածքային սպասարկման կենտրոններից:



Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԻՆՉ ԵՓԵԼ ԱՅՍՕՐ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ՉԷԻՆ ՍՊԱՍՈՒՄ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ՔԱՂՑԱԾ ՉԷԻՆ ՍՊԱՍՈՒՄ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԿԻՆԸ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԲԱՐԻ ԼՈՒՅՍ ՀԱՅԱՍՏԱՆ