ԿԸՀ-ն հաստատել է ԱԺ առաջին նիստի օրը
© Lraber - Armenian Second TV Channel
Հանրապետության մոտ 4 տասնյակ համայնքներում երեկ կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները մեկ քայլ առաջ էին նախորդից և անցել են ընտարական օրենսգրքի ոգուն, տառին ու պահանջներին համապատասխան` գնահատականը ԿԸՀ-ի նախագահինն է: ՏԻՄ հերթական ընտրությունները կայացել են 37 համայնքներում, որոնցից 35-ում հաղթել են գործող համայնաքպետերը: Նրանցից 28 եղել են հանրապետականներ, 2-ը ԲՀԿ անդամներ, 5-ն` անկուսակցականներ: 2 համայնքներում գործող գյուղապետերը չեն ընտրվել, հաղթող թեկնածուներից մեկը եղել է հանրապետական, մյուսն` անկուսակցական: 2 համայնքում էլ արտահերթ ընտրություններ են անցկացվել և հաղթել են հանրապետականները: Հրազդանում էլ հաղթել է համայնքի գործող ղեկավար Արամ Դանիելյանը: Նրա օգտին քվեարկել է ընտրողների 53.2 տոկոսը, մրցակցի` Սասուն Միքայելյանի օգտին կողմ է արտահայտվել ընտրողների 46.8 տոկոսը:
© Lraber - Armenian Second TV Channel
© Lraber - Armenian Second TV Channel
© Lraber - Armenian Second TV Channel
© Lraber - Armenian Second TV Channel