19 Մայիս, 2012

Քաղաքապետը գոհ է ձյան մաքրման աշխատանքներից

Հրապարակված է 13 Փետրվար 2012, Լրաբեր բաժնում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ դրական է գնահատել վարչական շրջանների համապատասխան ծառայությունների կողմից կազմակերպված կենտրոնական փողոցների ձնամաքրման աշխատանքները: Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել շինարարական այն ընկերություններին և մասնավոր հատվածին, որոնք իրենց աջակցությունն են ցուցաբերել մայրաքաղաքի ձյան մաքրման աշխատանքներում և պատրաստակամություն են հայտնել անհրաժեշտության դեպքում հետագայում ևս օգտակար լինել: Քաղաքապետը հանձնարարել է նաև ուսումնասիրել և հսկողություն սահմանել վարչական շրջաններում անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքների օբյեկտների սեփականատերերի կողմից պարտադիր բարեկարգման կարգի մասին Երևանի ավագանու որոշման պահանջների կատարմանը, այդ թվում վերջին օրերին տեղացած ձյան հետևանքները վերացելու ուղղությամբ: Քննարկվել են նաև տրանսպորտի, ապօրինի առևտրի, սեփական եկամուտների հավաքագրմանն ու աղբահանությանն առնչվող հարցեր:

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԻՆՉ ԵՓԵԼ ԱՅՍՕՐ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ՉԷԻՆ ՍՊԱՍՈՒՄ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ՔԱՂՑԱԾ ՉԷԻՆ ՍՊԱՍՈՒՄ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԿԻՆԸ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԲԱՐԻ ԼՈՒՅՍ ՀԱՅԱՍՏԱՆ