ԿԸՀ-ն հաստատել է ԱԺ առաջին նիստի օրը
© Lraber - Armenian Second TV Channel
Երեկ Կահիրեում անցկացված հանդիման ընթացքում Արաբական երկրների լիգան ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին կոչ է արել խաղաղապահ զորք մտցնել Սիրիա: Լիգան նաև որոշել է դադարեցնել իր առաքելությունը Սիրիայում` պատճառաբանելով աշխատանքային նորմալ պայմանանների բացակայությամբ: Ավելի վաղ, Լիգայի անդամ երկրների ներկայացուցիչները որոշել էին փետրվարի 24-ին Թունիսում «Սիրիայի բարեկամների» հավաք անցկացնել, որին կմասնակցեն Եվրոպայի և Արաբական երկրներից Բաշար Ալ Ասադի ռեժիմի հակառակորդները: Այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Ռուսաստանը և Չինաստանը վետո դրեցին Սիրիային վերաբերող բանաձևի վրա, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան որոշեցին այլընտրանքային միջոցներով լուծել սիրիական թնջուկը` շրջանցելով Ռուսաստանին և Չինաստանին: Մասնավորապես ԱՄՆ պետաքարտուղար Հիլարի Քլինթոնը Սիրիայի բոլոր բարեկամներին կոչ արեց համատեղել ջանքերը Ասադի ռեժիմի տապալման և Սիրիայում ժողովրդական բարեփոխումների իրականացման նպատակով:
© Lraber - Armenian Second TV Channel
© Lraber - Armenian Second TV Channel
© Lraber - Armenian Second TV Channel
© Lraber - Armenian Second TV Channel