19 Մայիս, 2012

Աթենքում մոտ 15 շենք է հրկիզվել

Հրապարակված է 13 Փետրվար 2012, Լրաբեր բաժնում

Անցած գիշեր Հունաստանի խորհրդարանը հավանություն է տվել բյուջետային ծախսերի կրճատման նախագծին, որը հնարավորություն կտա Արժույթի Միջազգային հիմնադրամից և ԵՄ-ից ֆինանսական օգնություն ստանալ: Ըստ ընդունված փաստաթղթի, երկրի պետական հատվածում առաջիկա 3 տարիներին 15 հազար ծառայողներ կկրճատվեն, 20 տոկոս և ավելի կնվազեցվեն աշխատավարձերն ու թոշակները: Նախատեսված է ազատականացնել նաև աշխատանքային օրենսդրությունը: Խորհրդարանի նիստն անցկացվում էր բողոքի զանգվածային գործողությունների ուղեկցությամբ: Աթենքի և այլ քաղաքների փողոցներ էին դուրս եկել հարյուր-հազարավոր մարդիկ` ընդվզելով երկրի քաղաքացիների աղքատացմանը նպաստող` կառավարության կոշտ քաղաքականության դեմ: Առավել ագրեսիվ տրամադրված ցուցարարները ոստիկանության ուղղությամբ քարեր և դյուրավառ հեղուկով լի շշեր են նետել: Ի պատասխան` իրավապահներն արտասվաբեր գազ են կիրառել: Աթենքում մոտ 15 շենք է հրկիզվել: Բախումների ընթացքում մի քանի տասնյակ մարդ է վիրավորվել, իսկ ավելի ակտիվ ցուցարարները ձերբակալվել են:



Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԻՆՉ ԵՓԵԼ ԱՅՍՕՐ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ՉԷԻՆ ՍՊԱՍՈՒՄ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ՔԱՂՑԱԾ ՉԷԻՆ ՍՊԱՍՈՒՄ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԿԻՆԸ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԲԱՐԻ ԼՈՒՅՍ ՀԱՅԱՍՏԱՆ