19 Մայիս, 2012

Ազատ դեմոկրատները Հրազդանի մասին

Հրապարակված է 13 Փետրվար 2012, Լրաբեր բաժնում

Ընդդիմությունը խոսում է ընտրակեղծիքից, մինչդեռ ընտրախախտումների մասին դիմում-բողոքներ մինչ օրս չեն ներկայացվել` Հրազդանմում անցկացված քաղաքապետի ընտրություններին է անդրադարձել հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանը: Հանարապետական թեկնածուն հաղթել է անգամ այն դեպքում, երբ ընդդիմադիր ուժերը Հրազդանում կենտրոնացրել էին իրենց ողջ ուժերը: Պատգամավորի ընդդիմախոսը` Ազատ դեմոկրատների փոխնախագահ Անուշ Սեդրակյանը համոզված է`  ընդդիմությունը պարտվել է ոչ թե գաղափարին, այլ` իշխանական` վարչական ռեսուրսին, ու պայքարն այս առումով անհավասար է համարել: Չնայած համաձայն է, որ ընտրություններն առավել քաղաքակիրթ դաշտ են տեղափոխվել, զերծ են բռնություններից, բայց միեւնույնն է, հեռու են լիարժեք  համարվելուց: Հովհաննես Սահակյանը նշել է, որ ընդդիմությունն ի սկզբանե պարտվողական հոգեբանությամբ է մտնում ընտրապայքարի մեջ, ինչը նրա կարծիքով նաեւ խորհրդարանական ընտրություններում կարտացոլվի: 



Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԻՆՉ ԵՓԵԼ ԱՅՍՕՐ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ՉԷԻՆ ՍՊԱՍՈՒՄ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ՔԱՂՑԱԾ ՉԷԻՆ ՍՊԱՍՈՒՄ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԿԻՆԸ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԲԱՐԻ ԼՈՒՅՍ ՀԱՅԱՍՏԱՆ