ԿԸՀ-ն հաստատել է ԱԺ առաջին նիստի օրը
© Lraber - Armenian Second TV Channel
Այսօր Երևանում աշխատանքն է սկսել Հայաստան-Բելառուս միջխորհրդարանական հանձնաժողովի 6-րդ նիստը, որի աշխատանքներին մասնակցելու նպատակով մեր երկիր է այցելել Բելառուսի ԱԺ-ի ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Վիկտոր Գումինսկու գլխավորած պատվիրակությունը: Նիստը վարող համանախագահները կարևորել են միջխորհրդարանական կապերի ամրապնդումը ու ռազմավարական գործակցությունը 2 պետությունների խորհրդարանների միջև նաև:Ըստ հայակական կողմի համանախագհ Հարայր Կարապետյանի, արդեն 6-րդ անգամ է նիստ գումարվում և այն ոչ միայն պաշտոնական,այլ գործնական բնույթ է կրում,ունենք բավարար օրենսդրական դաշտ գործակցությունը շարունակելու համար, բավարար ներուժ առևտրատնտեսական հարաբերություններն էլ ավելի զարգացնելու համար: Ըստ Վիկտոր Գումինսկու, Բելառուսի խորհրդարանը 4 պետությունների հետ ունի միջխորհրդարանական կապեր հաստատված, այդ թվում` Հայասատնի: Միջազգային հարթակներում էլ 2 պետությունները սերտորեն գործակցում են ասել է բելառուս համանախագահն ավելացնելով, որ Բելառուսը գնում է հայկական կողմի հետքերով և առաջիկայում կառուցելու է ատոմակայան: Պաշտոնական հանդիպումների բացի, Բելառուս պատվիրակությանը նաև մշակութային ծրագիր է սպասվում:
© Lraber - Armenian Second TV Channel
© Lraber - Armenian Second TV Channel
© Lraber - Armenian Second TV Channel
© Lraber - Armenian Second TV Channel