ԿԸՀ-ն հաստատել է ԱԺ առաջին նիստի օրը
© Lraber - Armenian Second TV Channel
Երեկ համացանցը և հեռուստաալիքները ողողած տխուր լուրից աշխարհով մեկ շատ սրտեր կծկվեցին: Կյանքից հեռացել է շատ ու շատ երաժշտասերների սիրելի, փոփ-դիվա Ուիթնի Հյուսթոնը: Նրան մահացած գտել էին Բեվերլի Հիլս Հիլթոն հյուրանոցի իր համարում: Ըստ ոստիկանների երգչուհու մարմնի վրա բռնության հետքեր չեն եղել: Ավելի ուշ դիահերձման ժամանակ նրա թոքերում ջուր է հայտնաբերվել: Այս փաստը վկայում է, որ երգչուհին խեղդվել է ջրով լի լոգարանում քնած ժամանակ կամ գիտակցությունը կորցնելու հետեւանքով: Ստեղծագործական կյանքի ընթացքում Հյուսթոնը 400 տարբեր պարգևների է արժանացել: Վաճառվել է նրա` 170 մլն ձայնասկավառակ, իսկ Քեվին Քոսների ընկերակցությամբ նկարահանված երգչուհու կերպարը նրան համաշխարհային հռչակ բերեց, իսկ ֆիլմի սաունդթրեքը համաշխարհային հիթ դարձավ: Ի տարբերություն ստեղծագործականի` անձնական կյանքում Ուիթնին պակաս հաջողակ էր: Նրա երգիչ-ամուսին Բոբի Բրաունը հաճախ էր կնոջը բռնության ենթարկում, նրան ստիպում թմրանյութեր օգտագործել: Ուիթնին երկար տարիներ բուժվում էր թմրամոլությունից և ալկոհոլիզմից և վերջերս կարծես ստեղծագործական կյանք էր ուզում վերադառնալ: Նա Լոս-Անջելես էր եկել մասնակցելու Գրեմմի երաժշտական մրցույթին, սակայն նրա հանկարծահաս մահը մռայլեց համաշխարհային մեգա-աստղերի գնահատման այդ մրցույթը:
© Lraber - Armenian Second TV Channel
© Lraber - Armenian Second TV Channel
© Lraber - Armenian Second TV Channel
© Lraber - Armenian Second TV Channel