19 Մայիս, 2012

Ձյան մաքրման աշխատանքները շարունակվում են

Հրապարակված է 11 Փետրվար 2012, Լրաբեր բաժնում

Փետրվարի 10-ի լույս 11-ի գիշերը, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում ձյան տեղումների դադարից հետո էլ շարունակվել են մաքրման աշխատանքները: Անցած գիշերվա ընթացքում համապատասխան մեքենամեխանիզմներով նախ գլխավոր և երկրորդական փողոցներում մաքրվել և փողոցների որոշակի հատվածներում կուտակվել են տեղացած ձյան առկա շերտերը, իսկ առավոտից կազմակերպվել ու շարունակվում են դրանց տեղափոխման աշխատանքները: Բացի այդ, ըսը քաղաքապետարանի հաղորդագրության, վաղ առավոտից սկսվել և շարունակվում են նաև մայթերի ու բակային տարածքների մաքրման աշխատանքները, որոնցում ներգրավված են մայրաքաղաքի 12 վարչական շրջանների սանմաքրման ձեռնարկություններ ը` իրենց տեխնիկական ու մարդկային ամբողջ ռեսուրսներով: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է վերոնշյալ աշխատանքներն իրականացնել ամենօրյա ռեժիմով, մինչև ձնից ամբողջությամբ մաքրվեն մայթերն ու բակային տարածքները: *



Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԻՆՉ ԵՓԵԼ ԱՅՍՕՐ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ՉԷԻՆ ՍՊԱՍՈՒՄ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ՔԱՂՑԱԾ ՉԷԻՆ ՍՊԱՍՈՒՄ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԿԻՆԸ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԲԱՐԻ ԼՈՒՅՍ ՀԱՅԱՍՏԱՆ