19 Մայիս, 2012

«Վիսոցկի, շնորհակալ եմ, որ ողջ ես»

Հրապարակված է 11 Փետրվար 2012, Լրաբեր բաժնում

2011-ի դեկտեմբերին էկրան է բարձրացել «Վիսոցկի, շնորհակալ եմ, որ ողջ ես» նոր գեղարվեստական Ֆիլմը: Այն կարճ ժամանակում գրավել է ռուսական, միջինասիական, եվրոպական կինոշուկան: Այսօր էլ Ֆիլմի նկտմամբ մեծ հետաքրքրություն կա: Շատերն են ուզում տեսնել, թե լեգենդար արտիստի կերպարն ինչպես է մատուցել ռեժիոսր Պյոտր Բուսլովը: Երևանում` Մոսկվայի տանը, «Վիսոցկի, շնորհակալ եմ, որ ողջ ես» Ֆիլմը ներկայացրել է արտիստի որդին` Նիկիտա Վիսոցկին, որը նաև Ֆիլմի սցենարիստն ու գլխավոր պրոդյուսերն է: Նա պատմում է, որ երկար ժամանակ չեն կողմոնորոշվել գլխավոր հերոսի ընտրության հարցում: Անգամ ինքն է փորձել մարմնավորել հորը, անհաջող փորձ է եղել նաև Վլադիմիր Վիսոցկու նմանակի խաղը: Ի վերջո, գտնվել է այն մեկը, որը, ըստ ֆիլմի հեղինակրների, արդարացրել է բոլորի հույսերը, բայց նա սեփական դեմք ու անուն չունի, այսինքն` չի ցանկացել հայտնել: Առեղծվածային դերասանը ֆիլմում ուղղակի Վիսոցկի է` գրիմով ու նրա կերպարով: Վիսոցկու որդին անդրադարձել է նաև հակասական արձագանքներին. ֆիլմը շատերին է դուր եկել, բայց ոմանք էլ սուր քննադատել են, այդ թվում` հոր ընկերներից: Նիկիտան խորհուրդ է տալիս առանց որևէ սպասելիքի դիտել Ֆիլմը, այն հետո ճիշտ գնահատելու համար:

 



Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԻՆՉ ԵՓԵԼ ԱՅՍՕՐ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ՉԷԻՆ ՍՊԱՍՈՒՄ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ՔԱՂՑԱԾ ՉԷԻՆ ՍՊԱՍՈՒՄ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԿԻՆԸ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԲԱՐԻ ԼՈՒՅՍ ՀԱՅԱՍՏԱՆ