19 Մայիս, 2012

Եվրացրտեր

Հրապարակված է 11 Փետրվար 2012, Լրաբեր բաժնում

Եվրոպան շարունակում է մնալ վատ եղանակի արքայության մեջ: Ամենաշատը տուժած Ռումինիայում չդադարողղ ձյունը փակել է գրեթե բոլոր գլխավոր ճանապարհները և իրավիճակը չեն կարողանում մեղմել բուլդոզերները, որոնք յուրաքանչյուր 3 ժամը մեկ ևս մի քանի մետրով բարձրացնում են ճանապարհաեզրերի ձյունը: Օդի ջերմաստիճանը ցերեկը հասել է -25 աստիճանի Ցելսիուսով, Դանուբ գետի ռումինական հատվածը փակ է տրանսպորտի համար, ինչը նշանակում է, որ Եվրոպայի ամենազբաղված ջրային փոխադրումների ճանապարհը կաթվածի է ենթարկել ջրային շրջանառությունը միանգամից մի քանի երկրի համար: Զոհերի թիվը Ռումինիայում չի հաշշվում, իսկ Իտալիայում, որտեղ նույնպես անոմալ ցրտեր են ու անդադար ձյուն, վերջին տվյալներով 28 զոհ կա: Արդեն 14 օր է Հռոմում ձյունը չի դադարում, փակ են դպրոցներն ու պետական հիմնարկ հաստատությունները, փակ են բոլոր խոշոր ճանապարհները, մեկուսացված է նույնիսկ մայրաքաղաքը, հետաձգված են բազմաթիվ չվերթներ:

 



Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԻՆՉ ԵՓԵԼ ԱՅՍՕՐ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ՉԷԻՆ ՍՊԱՍՈՒՄ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ՔԱՂՑԱԾ ՉԷԻՆ ՍՊԱՍՈՒՄ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԿԻՆԸ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԲԱՐԻ ԼՈՒՅՍ ՀԱՅԱՍՏԱՆ