ԿԸՀ-ն հաստատել է ԱԺ առաջին նիստի օրը
© Lraber - Armenian Second TV Channel
Սաուդյան Արաբիայում անվտանգության ուժերը կրակել և սպանել են ցուցարարներից մեկին ` բախման ժամանակ: Տարածվել է սիրողական տեսագրություն, որում երևում է, թե ինչպես երկրի արևելյան նահանգներից մեկում իշխանության ուժերը տանկերից, առանց խտրականության, կրակում են ցուցարարների ուղղությամբ: «Ռոյթերս» գործակալությունն այս կադրերը մեզ տրամադրել է սոցիալական կայքից, և Լրաբերը չի կարող վավերացնել կամ որոշակիացնել դրանց բովանդակությունը: Իշխանությունը պատճառաբանել է, որ հավաքները օրինական չեն, իսկ ակտիվիստները հայտարարել են, որ զոհերի քանակն ավելի շատ է: Ցույցերն արդեն ստիպել են Արաբական երկրների 4 ղեկավարի հեռանալ և Սաուդյան Արաբիան կարծես այդ ճանապարհով է գնում և այստեղ իրավիճակը բարդացնում է նաև երկար ժամանակ գոյություն ունեցող ներցեղային պայքարը: Իսկ ցուցարարների պահանջներն այս երկրում քաղաքական բարեփոխումներն են. հիմնականում սունի մեծամասնությամբ թագավորությունում այս անգամ պահանջներ ներկայացնում է շիա փոքրամասնությունը, որը նաև պահանջում է քաղբանտարկյալների ազատ արձակում: Վերջին 10 ամիսների ընթացքում այս հողի վրա 500 մարդ է ձերբակալվել: Թագավորության բարձրաստիճաններն այս ամենի մեջ մեղադրում են արտաքին ուժերին, այդ թվում` Թեհրանին և Արևմուտքին:
© Lraber - Armenian Second TV Channel
© Lraber - Armenian Second TV Channel
© Lraber - Armenian Second TV Channel
© Lraber - Armenian Second TV Channel