19 Մայիս, 2012

Հունաստանը «փաթեթավորել» է ԵՄ փաթեթը

Հրապարակված է 11 Փետրվար 2012, Լրաբեր բաժնում

Մեկ քայլով ավելի մոտ` 130 մլրդ-ոց եվրոյի փաթեթը ԵՄ-ից և Արժույթի միջազգային հիմնադրամից ստանալու գործընթացին: Հունաստանի նախարարների կաբինետը գիշերը վերջնական համաձայնությունն է տվել Եվրաընտանիքի պահանջած բարեփոխումների վատահամբավ փաթեթին, ինչը նշանակում է, որ երկրի բոլոր աշխատավարձերն իջնում են 22 տոկոսով, 150 հազ. աշխատատեղ կրճատվում է, նվազում են նաև թոշակները: Կառավարությունը ստիպված ընդունեց այս պլանը, որովհետև եթե չֆոնդավորվեր Եվրոպայի կողմից, ապա մինչև մարտի 20-ը բանկրոտի կենթարկվեր, քանի որ նրա պարտքն արդեն անցել է 19 մլրդ դոլարը: Այժմ բոլորի ուշադրությունը սևեռված է պառլամենտի վրա, որը վաղը առավոտյան քվեարկելու է օրինագիծը վավերացնելու համար: Արդեն երկուշաբթի, եթե իհարկե պառլամենտը իր «այո» -ն ասի, ԵՄ-ը տրանշի առաջին հատվածը տրամադրած կլինի Հունաստանին: «Մեր կառավարությունում պատմական պատասխանատվության պահ է և փորձարկվում է իմ իշխանության ճկունությունը: Ոչ ոք չէր կարող ստանձնել նման պարտականություն»,- այսպես է պատճառաբանել ընդունած որոշումը վարչապետ Պապադեմուսը, որն, ի դեպ, միակ տեխնոկրատն է նոր կաբինետում: Նրանց, ովքեր համաձայն չեն այս որոշման հետ, Պապադեմուսը խորհուրդ է տվել հեռանալ:



Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԻՆՉ ԵՓԵԼ ԱՅՍՕՐ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ՉԷԻՆ ՍՊԱՍՈՒՄ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ՔԱՂՑԱԾ ՉԷԻՆ ՍՊԱՍՈՒՄ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԿԻՆԸ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԲԱՐԻ ԼՈՒՅՍ ՀԱՅԱՍՏԱՆ