ԿԸՀ-ն հաստատել է ԱԺ առաջին նիստի օրը
© Lraber - Armenian Second TV Channel
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդիին: Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ վարչապետը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Քուվեյթի միջև բարեկամական հարաբերություններն առաջիկայում կշարունակվեն խորանալ և ընդլայնվել:
Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Քուվեյթի միջև առևտրատնտեսական կապերի զարգացումը՝ համատեղ ծրագրերի իրականացման ճանապարհով: Այդ համատեքստում, կողմերը քննարկել են Հայաստանում Հյուսիս-հարավ ավտոմայրուղու և 400 կմ երկարությամբ երկաթգծի կառուցման ծրագրերում քուվեյթյան կողմի հնարավոր մասնակցությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև գյուղատնտեսության, հանքարդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության ոլորտներում համագործակցությանը և երկու երկրների միջև ավիաչվերթերի հնարավոր իրականացմանը:
Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդիին Տիգրան Սարգսյանին է փոխանցել Քուվեյթի վարչապետի ջերմ ողջույնները և կառավարության ղեկավարին հրավիրել է մասնակցելու իր երկրի անկախության տոնին նվիրված միջոցառումներին:
© Lraber - Armenian Second TV Channel
© Lraber - Armenian Second TV Channel
© Lraber - Armenian Second TV Channel
© Lraber - Armenian Second TV Channel