19 Մայիս, 2012

Նամակ պետքարտուղարին` Հայ դատի հանձնախմբից

Հրապարակված է 10 Փետրվար 2012, Լրաբեր բաժնում

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը Հայոց ցեղասպանության հարցում ԱՄՆ ղեկավարության որդեգրած քաղաքականության առնչությամբ նամակ է ուղարկել պետքարտուղար Հիլարի Քլինթոնին: Ինչպես հաղորդում է ԱՄՆ-ում հրատատարակվող «Ասպարեզ» պարբերականը, Քլինթոնին ուղղված նամակում հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանն ամերիկահայ համայնքի անունից իր վրդովմունքն է հայտնում Հայոց ցեղասպանության առնչությամբ պետքարտուղար Քլինթոնի վերջին հայտարարության առնչությամբ:

Հիշեցնենք, որ հունվարի 26-ին ԱՄՆ պետքարտուղարու թյան աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ Քլինթոնը, պատասխանելով հանդիպման մասնակիցներից մեկի այն հարցին, թե ԱՄՆ-ն ինչո՞ւ չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, հայտարարել էր,- «Ցեղասպանությունը պատմական հարց է, ոչ թե քաղաքական։ Կարծում եմ, որ ԱՄՆ-ի կառավարությունը ճիշտ դիրքորոշում է որդեգրել այդ հարցում, քանի որ որքան սոսկալի և հուզումնալից լինի կատարվածը, միևնույն է, պատմական հարցերը լուծելու համար պետական իշխանության օգտագործումը, կարծում եմ՝ մի դուռ է բացում, որը շատ վտանգավոր է անցնելու համար»։

Պետքարտուղարն անդրադարձել էր նաև Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը և ասել, թե այդ օրենքի ընդունումը խոսքի ազատության սահմանափակում է: «Մեր ուժեղ կողմերից մեկն այն է, որ մենք ազատ խոսքը չենք քրեականացնում»,-հավելել էր Քլինթոնը:

Վեց էջից բաղկացած նամակում Քեն Խաչիկյանը նաև մի շարք հարցեր է ուղղում պետքարտուղարին` պաշտոնական Անկարային սիրաշահելուն ուղղված ԱՄՆ-ի ներկայիս և նախկին վարչակարգերի ձախողված քաղաքականության վերաբերյալ:



Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԻՆՉ ԵՓԵԼ ԱՅՍՕՐ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ՉԷԻՆ ՍՊԱՍՈՒՄ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ՔԱՂՑԱԾ ՉԷԻՆ ՍՊԱՍՈՒՄ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԿԻՆԸ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԲԱՐԻ ԼՈՒՅՍ ՀԱՅԱՍՏԱՆ