ԿԸՀ-ն հաստատել է ԱԺ առաջին նիստի օրը
© Lraber - Armenian Second TV Channel
Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի աշխատանքները վերականգնվել են եւ այժմ չվերթներն իրականացվում են ըստ չվացուցակի: Այս մասին ասել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը: Նրա խոսքով` առաջինն իրականացվել է «Աերոֆլոտ» ավիաընկերության դեպի Մոսկվա չվերթը ժամը 15.45-ին: Գյումրիի օդանավակայանից եւս իրականացվում են չվերթներ: «Տեսանելիությունը նորմալ է, այս պահին ուշացումներ չկան: Եթե ձյան ինտենսիվությունը չուժեղանա, նորմալ, բնականոն նախատեսված ձեւով չվերթները կիրականացվեն»,- ասաց Նելլի Չերչինյանը:
Նշենք, որ առատ ձյունը դադարեցրել էր Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի աշխատանքը: Այսօր առավոտից հետաձգվել են բոլոր չվերթներն ու վայրէջքները: Գյումրիի պահեստային օդանավակայանը եւս փակ էր: Հայտնի է, որ փակ են նաեւ Թբիլիսիի եւ Բաքվի օդանավակայանները:
© Lraber - Armenian Second TV Channel
© Lraber - Armenian Second TV Channel
© Lraber - Armenian Second TV Channel
© Lraber - Armenian Second TV Channel