19 Մայիս, 2012

Քաղաքապետարանը շարունակում է ձյան մաքրման աշխատանքները

Հրապարակված է 10 Փետրվար 2012, Լրաբեր բաժնում

Փետրվարի 9-ի օրվա երկրորդ կեսից  վերսկսված ձյան  հետևանքները մեղմելու  նպատակով անցած գիշերվանից  մայրաքաղաքի  վարչական շրջանների կոմունալ ծառայությունների կողմից ձյան մաքրման աշխատանքներ են իրականացվում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: Աշխատանքներում ներգրավված են 12 վարչական շրջանների սանմաքրման ձեռնարկությունները` տեխնիկական և աշխատանքային բոլոր ռեսուրսներով:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և Հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտում են, որ որոշ լրատվամիջոցներով տարածված այն լուրերը, թե մայրաքաղաքի փողոցներում երթևեկը կաթվածահար է եղել ձյունը չմաքրելու պատճառով՝ իրականությանը չեն համապատասխանում: Մայրաքաղաքի որոշ հատվածներում արձանագրվել է տրանսպորտի դանդաղ ընթացք,  ինչը մեծապես պայմանավորված է վարորդների ցուցաբերած զգուշավորությամբ: Երթուղագծերը շահագործող տնտեսվարող սուբյեկտների կողմից ցուցաբերած անհարկի զգուշավորությամբ պայմանավորրված՝ որոշ խնդիրներ էլ առաջացել են  ուղևորատար տրանսպորտի բնականոն աշխատանքի հետ կապված, ինչը շտկելու ուղղությամբ տրվել են հստակ հանձնարարականներ:
Մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման  գլխավոր և երկրորդական բոլոր փողոցները երթևեկելի են:
Զուգահեռաբար, շուրջօրյա աշխատանքային ժամանակացույցով շարունակվում են փողոցների աղով ու ավազով մշակման, ինչպես նաև, չդադարող տեղումների պայմաններում, առաջացած ձյան շերտի պարբերաբար հեռացման աշխատանքները: Միաժամանակ համալրվում են կուտակված աղի և ավազի պաշարները։



Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԻՆՉ ԵՓԵԼ ԱՅՍՕՐ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ՉԷԻՆ ՍՊԱՍՈՒՄ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ՔԱՂՑԱԾ ՉԷԻՆ ՍՊԱՍՈՒՄ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԿԻՆԸ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԲԱՐԻ ԼՈՒՅՍ ՀԱՅԱՍՏԱՆ