19 Մայիս, 2012

Գյուղտարին՝ ամփոփված

Հրապարակված է 10 Փետրվար 2012, Լրաբեր բաժնում

Գյուղատնտեսության նախարարության 2012 թ-ի գերակայություններն են կոոպերացիաների զարգացումը, գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարման մեխանիզմների կատարելագործումը: Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը վստահ է, որ 2012 թ-ը ոլորտի համար վճռորոշ է լինելու: Եվ նախորդ տարի արդեն 45 համայնքում, անասնապահական ոլորտում, կոոպերացիաների ստեղծումը զարգացման լուրջ հիմքեր է ստեղծում: Նախարարը համոզված է, որ գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացման համար անհրաժեշտ է օրենսդրական դաշտի ապահովում եւ առաջին քայլն արդեն արված է: Խորհրդարանում է սպառողական կոոպերացիաների մասին օրենքը: Իսկ համայքներին գյուղատնտեսական տեխնիկայով ապահովելու համար, արդեն մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել, քանի որ  գյուղտեխնիկայի 50 տոկոսը շահագործվում է արդեն 25 տարի: Սերգո Կարապետյանը կարեւորում է նաեւ գյուղատնտեսական կենդանիների տոհմային կազմի բարելավմանն ու կաթնատվության բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացումը: 2012 թ-ին նաեւ կշարունակվի գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը:

Նախարարը հիշատակեց նաեւ գյուղատնտեսական մթերքների տոնավաճառի մասին` նշելով, որ այն լայն արձագանք է գտել հասարակության շրջանում եւ նախատեսվում է այս տարի մայրաքաղաքում կազմակերպել եւս երկու այդպիսի տոնավաճառ:



Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԻՆՉ ԵՓԵԼ ԱՅՍՕՐ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ՉԷԻՆ ՍՊԱՍՈՒՄ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ՔԱՂՑԱԾ ՉԷԻՆ ՍՊԱՍՈՒՄ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԿԻՆԸ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԲԱՐԻ ԼՈՒՅՍ ՀԱՅԱՍՏԱՆ