ԿԸՀ-ն հաստատել է ԱԺ առաջին նիստի օրը
© Lraber - Armenian Second TV Channel
Հայաստանի զբոսաշրջության ոլորտի անցած տարին է ամփոփել Էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը: Նա մասնավորապես արձանագրել է զբոսաշրջության դինամիկ զարգացման տեմպեր: Վիճակագրական տվյալներով 2011-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստան է ժամանել 757 հազար 935 զբոսաշրջիկ` նախորդ տարվանից այդ թիվը ավելի է 73 հազար 956-ով, աճը կազմել է ավելի քան 10 տոկոս: Արա Պետրոսյանը նկատել է, որ երբ տարիներ առաջ զբոսաշրջության զարգացումը հեռանկարում էր, կային ենթակառուցվածքների եւ մարդկային ռեսուրսների խնդիրներ: Ենթկառուցվածքները ներկայում բավականաչափ զարգացած են եւ նույնիսկ որոշ չափով առաջ են անցել մարդկային ռեսուրսների զարգացման մակարդակից: Կադրերի խնդիրը եւս, փոխնախարարի կարծիքով, լուծելի է. գերմանական համլսարաններից մեկի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել` Հայաստանի բուհերում տուրիզմ դավանողների վերապատրաստման վերաբերյալ: Արա Պետրոսյանը համաձայն չէ այն դիտարկմանը, թե Հայաստանի հանգստավայրերում հանգիստն ավելի թանկ է, քան հարեւան երկրներում:
© Lraber - Armenian Second TV Channel
© Lraber - Armenian Second TV Channel
© Lraber - Armenian Second TV Channel
© Lraber - Armenian Second TV Channel