19 Մայիս, 2012

Խորհրդարանական ճեպազրույցները հանդարտ են անցել

Հրապարակված է 10 Փետրվար 2012, Լրաբեր բաժնում

ԱԺ-ի գարնանային առաջին նստաշրջանի առաջին քառօրյան այսօր եզրափակել են ավանդական ճեպազրույցները, որին մասնակցել են խորհրդարանական բոլոր խմբակցությունները: Խորհրդարանականներն անդրադարձել են երեկ քաղաքական 3 ուժերի անդամակցությանը Եվրոպայի ժողովրդական կուսակցությանը, նրանք  շնորհավորել են ՀՀԿ-ին, ՕԵԿ-ին ու «Ժառանգությանը» ԵԺԿ-ի դիտորդ անդամ դառնալու առիթով: Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը պահպանողական կառույց է, ՀՀԿ-ն էլ պահպանողական գաղափարախոսություն ունի, ասաց Գալուստ Սահակյանը, ում խոսքով, ՀՀԿ երիտասարդական թևը ևս բանակցելու է ԵԺԿ երիտասարդական թևին միանալու առիթով: «Ժառանգությունում» ևս համոզված են, որ մեր երկիրը հավատարիմ կմնա եվրոպական արժեքներին: Իսկ թե ինչո՞ւ ԵԺԿ-ին չանդամակցեց նաև ԲՀԿ-ն` հարցի պատասխանը ԲՀԿ-ում չգիտեն, բայց համոզված են, որ որոշումը բացառապես քաղաքական էր, ինչը չի խանգարի սական, որ ԲՀԿ-ն շարունակի ակտիվ եվրոպական ինտեգրացիոն գործունեություն ծավալել:  

Խորհրդարանական քառօրյայի քվեարկությունների մասին. ՀՅԴ խմբակցության ղեկավարն ասում է, որ Դաշնակցությունն ինչպես միշտ քվեարկել է, այնպես, ինչպես ցանկացել է: Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ. ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանին իր երկարատև պատգամավորական գործունեության փորձը հուշում է, որ դժվար կլինի առաջիկա քառօրյայի օրերին բոլոր պատգամավորներին խորհրդարանի դահլիճում  տեսնել: Սամվել Բալասանյանն ասում է, որ մեծ է հավանականությունը, որ ինքը կառաջադրվի մեծամասնական ընտրակարգով, թիվ 35 ընտրատարածքում, բայց կուսակցության որոշումը դեռ չկա, ասում է ԱԺ փոխնախագահը: Մեծ է հավանականությունը, որ նաև մեծամասնական ընտրակարգով  կառաջադրվի Հովհաննես Մարգարյանը: Պատգամավորն այսօր հերքել է լուրերը, թե  նեղացել է ՕԵԿ-ից, պարզապես վատառողջ էի, դրա համար էլ նիստերին չէի մասնակել, բայց այսօր հատուկ ճեպազրույցներին մասնակցելու նապատակով Գյումրիից եկել եմ Երևան, ասել է Հովհաննես Մարգարյանը: Ինչ վերաբերում է կոալիցիային, այստեղ ամեն ինչ հանդարտ է, մթնոլորտն էլ հանդուրժողական` վստահեցրել է ԱԺ-ում Հանրապետական խմբակցության ղեկավարը:



Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԻՆՉ ԵՓԵԼ ԱՅՍՕՐ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ՉԷԻՆ ՍՊԱՍՈՒՄ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ՔԱՂՑԱԾ ՉԷԻՆ ՍՊԱՍՈՒՄ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԿԻՆԸ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԲԱՐԻ ԼՈՒՅՍ ՀԱՅԱՍՏԱՆ