ԿԸՀ-ն հաստատել է ԱԺ առաջին նիստի օրը
© Lraber - Armenian Second TV Channel
Taron Margaryan Hyatt International
Երեվանում <Hyatt international> ընկերության ներդրումային ծրագրերն են քննարկվել Երեվանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ընկերության Եվրոպայի և Միջին Ասիայի գծով փոխնախագահ Գեբհարդ Ռայների գլխավորած աշխատանքային խմբի հետ հանդիպման ժամանակ: Քաղաքապետը ողջունել է ընկերության ներդրումային առաջին ծրագիրը Երեվանում՝ <Hyatt> ապրանքանիշի հյուրանոցի կառուցումը: ՙ<Hyatt international> ընկերության Եվրոպայի և Միջին Ասիայի գծով փոխնախագահ Գեբհարդ Ռայները Երևանում <Hyatt> հյուրանոցի կառուցումը կարևորել է ընկերության համար ռազմավարական տեսանկյունից, քանի որ այն ընկերության առաջին ներկայությունն է տարածաշրջանում: Ռայները համոզմունք է հայտնել, որ երկկողմ ցանկություն կա Երեվանում զբոսաշրջության ոլորտը զարգացնելու համար: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ի պատասխան նշել է, որ Երեվանի քաղաքապետարանը լիազորությունների սահմաններում առավելագույն աջակցություն կցուցաբերի, որպեսզի նախանշված ծրագրերը հաջողությամբ իրականացվեն: <Մենք բաց և պատրաստ ենք համագործակցության>,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: <Hyatt international> ընկերության հայաստանյան գործընկեր, գործարար Սամվել Սարգսյանը հավաստիացրել է, որ իրենց գործակցությունը Երեվանում շարունակական ծրագրեր է նախատեսում:
© Lraber - Armenian Second TV Channel
© Lraber - Armenian Second TV Channel
© Lraber - Armenian Second TV Channel
© Lraber - Armenian Second TV Channel