Հրապարակված է 9 Փետրվար 2012,
Լրաբեր բաժնում
Karine Achemyan
Հանրապետականները հակված են, որ իրենց ցուցակը գլխավորի կուսակցության առաջնորդը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այդ մասին ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարինե Աճեմյանը, նշելով, որ Հանրապետության նախագահը Հանրապետական կուսակցության առաջնորդն է եւ նրա ցուցակը առաջնորդելը կամ ցուցակում չլինելը որևէ մեծ ազդեցություն չի կարող ունենալ: Բայց կուսայկցությունում իրականում հակված ենք, որ ցուցակը գլխավորի հենց Սերժ Սարգսյանը: Կարինե Աճեմյանը կարծում է, որ բոլորն այսօր ցանկանում են ընդգրկվել համամասնական ցուցակներում և պատգամավոր դառնալ, սակայն պատգամավորը նաեւ հիշեցնում է, որ դա բավական պատասխանատու գործ է եւ պատգամավոր դառնալը ինքնանպատակ չպետք է լինի: Անդրադառնալով նախընտրական գործընթացներին, նա նկատել է, որ թեւակոխել ենք մի փուլ, երբ քաղաքական բոլոր ուժերը հստակեցնում են իրենց դիրքերը: Եվ ներկուսակցական խմորումներն ու պայքարը, ԿԱրինե Աճեմյանի համոզմամբ, գնալով սրվելու է: Հանրապետական պատգամավորը միաժամանակ, նշել է, որ ՀՀԿ-ն միշտ կողմ է եղել առողջ մրցապայքարին: