19 Մայիս, 2012

Թուրքական Star-ի լրագրող Էրգուն Բաբահանն իր հրապարակման մեջ հարցրել է, թե որտե՞ղ էին խոսքի ազատությունից խոսացողները, երբ իրենց հայտարարությ

Հրապարակված է 9 Փետրվար 2012, Լրաբեր բաժնում
Ergun Babahan

Ergun Babahan

Թուրքական Star-ի լրագրող Էրգուն Բաբահանն անդրադարձել է Շվեյցարիայում Հայոց ցեղասպանությունը ժխտած Թուրքիայի՝ ԵՄ հարցերով նախարար Էգեմեն Բաղըշի դեմ հետաքննությանը՝ քննադատելով այդ թեմայի շուրջ խոսքի ազատության կեղծ ջատագովներին։ Թուրք լրագրողն իր հրապարակման մեջ հարցրել է, թե որտե՞ղ էին խոսքի ազատությունից խոսացողները, երբ իրենց հայտարարությունների համար Թուրքիայում դատապարտում էին Հրանտ Դինքին եւ Օրհան Փամուքին։ □Հիմա նրանք Արեւմուտքին խոսքի ազատության եւ մարդու իրավունքների դասեր են տալիս։ Ես էլ եմ պաշտպանում այն տեսակետը, որ 1915-ին ցեղասպանություն է տեղի ունեցել։ Իթթիհադական ավազակախումբը տեղահանության որոշում է կայացրել եւ Արեւմուտքի աչքից հեռու շրջաններում հարյուրհազարավոր մարդկանց մահվան ուղարկել։ Այդ կոտորածը հերքելը հավասար է ֆաշիզմը պաշտպանելուն□,-գրել է Էրգուն Բաբահանը։

 



Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԻՆՉ ԵՓԵԼ ԱՅՍՕՐ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ՉԷԻՆ ՍՊԱՍՈՒՄ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ՔԱՂՑԱԾ ՉԷԻՆ ՍՊԱՍՈՒՄ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԿԻՆԸ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԲԱՐԻ ԼՈՒՅՍ ՀԱՅԱՍՏԱՆ