"Club-Բար" - հեռուստատեսային "reality-show" ֆորմատի նախագիծ
"Բար" հեռուստատեսային աշխարհահռչակ ֆորմատը մարդկային հարաբերությունների և
խաղի հետաքրքիր խառնուրդ է, որտեղ նախօրոք ընտրված 12 խարիզմատիկ անծանոթներ միասին
ապրում են միևնույն հարկի տակ` համատեղ ուժերով աշխատացնելով քաղաքի կենտրոնում գտնվող
"Club-Բար"-ը:
"Club-Բար" նախագծի էությունը` մնալ խաղում մինչև վերջ
6 տղա և 6 աղջիկ տասներկու շաբաթ շարունակ համատեղ ուժերով աշխատեցնելով "Club-Բար"-ը`
պայքարելու են 2 000 000 դրամ մրցանակային ֆոնդի համար: Մասնակիցները բնակվելու
են հատուկ բնակարանում: Նրանց յուրաքանչյուր քայլն ու խաղի հեղինակների կողմից առաջադրված
փորձությունների հաղթահարումը շուրջօրյա վերահսկվելու է ավելի քան 30 տեսախցիկների
միջոցով: Մասնակիցների եկամտի միակ աղբյուրը բարն աշխատացնելն է: Ապրուստը հոգալու
համար նրանք պետք է կարողանան ապահովել "Club-Բար"–ի հաջող գործունեությունը. Հետևաբար
նրանք պետք է կարողանան հնարավորինս շատ երեկույթների սիրահար երիտասարդների գրավել
դեպի բար:
Յուրաքանչյուր շաբաթ բարում տեղի է ունենում նշանակալից մի իրադարձություն-շոու, որն
ամբողջությամբ կազմակերպվում է մասնակիցների կողմից:
Նախագծի գործունեությունը
2000 թվականին կայացած դեբյուտից հետո "Բար" նախագիծի ցուցադրման իրավունք ձեռք է բերել
և հեռարձակել աշխարհի ավելի քան 40 երկիր: 2008 թվականին թողարկվել է ֆորմատի 51-րդ
եթերաշրջանը` ողջ աշխարհում ապահովելով լավագույն ռեյտինգ:
Նախագծի հեռարձակման աշխարհագրությունը
Շվեդիա, Նորվեգիա, Դանիա, Արգենտինա, Ուրուգվայ, Պորտուգալիա, Հունգարիա, Հունաստան,
Շվեյցարիա, Կիպրոս, Լեհաստան, Հոլանդիա, Լատվիա, Լիտվա, Էստոնիա, Խորվաթիա, Վրաստան,
Սլովենիա, Ֆինլանդիա, Մեքսիկա, Չեխիայի Հանրապետություն, Կամբոջիա:
|